Դեկտեմբեր 01, 2023
484 դիտում

Goal.com-ը ներկայացրել է ԵՎՐՈ-2024-ի ֆավորիտներին


Լուսանկարը` Équipe de France de Football


Հեղինակավոր Goal.com կայքը ներկայացրել է ԵՎՐՈ-2024-ի ֆավորիտներին։

Կայքի մասնագետները կարծում են, որ հաղթելու ամենամեծ շանսերն ունի Աշխարհի արծաթե մեդալակիր Ֆրանսիայի ընտրանին։ Եվրոպայի նախորդ առաջնության ժամանակ ֆրանսիացիները պայքարը լքել են 1/8 եզրափակչից։

ԵՎՐՈ-2020-ի արծաթե մեդալակիր Անգլիայի ընտրանին այս ցանկում ընթանում է 2-րդ տեղում, իսկ ահա 3-րդ տեղում Պորտուգալիան է։

4-10-րդ տեղերում հետեւյալ թիմերն են՝ Իսպանիա, Բելգիա, Խորվաթիա, Ավստրիա, Գերմանիա, Շոտլանդիա եւ Նիդերլանդներ։

2024 թվականի Եվրոպայի առաջնությունը կայանալու է Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին