Դեկտեմբեր 26, 2024
784 դիտում

Ալեքսանդր Պետրակով. Թուրքիայի դեմ խաղը որոշիչ է լինելու


Լուսանկարը` FFA


ԵՎՐՈ-2024-ի Թուրքիա-Հայաստան հանդիպումը կայանալու է վաղը եւ մեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է, որ սա որոշիչ խաղ է լինելու:

 

«Եթե թուրքերը հաղթեն, ապա 90 տոկոսով դուրս կգան առաջնության եզրափակիչ փուլ, իսկ մենք կբարդացնենք մեր վիճակը: Հինգ եզրափակիչ է սպասվում, ով պարտվի, կարծես դուրս է մնալու պայքարից:

 

Որոշել եմ, թե ովքեր են լինելու կազմում եւ ինչ տակտիկայով ենք խաղալու, սակայն դրա մասին ոչինչ չեմ ասի:

 

Բարենախտաբար հարձակման գծում ունենք փոխարինողներ, ովքեր կկարողանան փոխարինել վնասվածք ստացած Տիգրան Բարսեղյանին: 

 

Վնասվածք ստացած մյուս բոլոր ֆուտբոլիստները առողջ են ու պատրաստ են վաղվա հանդիպմանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին