Դեկտեմբեր 15, 2025
611 դիտում

Տիկնիզյանը 21-րդ դարում 1-ին պաշտպանն է, որը ՌՊԼ-ում 4 խաղերում անընդմեջ գոլ է խփել


Լուսանկարը` FC Lokomotiv


Նաիր Տիկնիզյանը գոլի հեղինակ է դարձել 5-րդ խաղում անընդմեջ: Այս անգամ «Լոկոմոտիվ»-ի պաշտպանն աչքի է ընկել Ռուսաստանի առաջնության 2-րդ տուրում:

Նրա թիմը հյուրընկալվել է «Ֆակել»-ին ու հաղթել 4:1 հաշվով, Տիկնիզյանն էլ դուբլ է ձեւակերպել 60-րդ ու 89-րդ րոպեներին:

Դեռ նախորդ մրցաշրջանի ավարտին նա «Լոկոմոտիվ»-ի կազմում գրավել էր  «Դինամո»-ի եւ «Տորպեդո»-ի դարպասները, իսկ նոր խաղաշրջանում աչքի է ընկել «Ռուբին»-ի եւ «Ուրալ»-ի հետ գավաթային խաղերում:

Opta Sports-ը գրում է, որ Տիկնիզյանը 21-րդ դարում առաջին պաշտպանն է, որը աչքի է ընկել Ռուսաստանի առաջնության 4 խաղերում անընդմեջ: Բացի այդ էլ այդ դուբլը նրա կարիերայում առաջինն է եղել:

Պաշտպանը գոլի հեղինակ է դարձել նաեւ ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարում՝ գրավելով Լատվիայի դարպասը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին