Հուլիս 04, 2025
960 դիտում

Դմիտրի Գունկո․ «Ուրարտու»-ն արժանի չէր պարտության


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


«Ուրարտու»-ն երեկոյան Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլում մեկնարկել է պարտությամբ։

Երեւանում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը եղել է «Զրինսկի»-ն (Բոսնիա եւ Հերցեգովինա)։ Հյուրերը 89-րդ րոպեին Մատեյ Սենիչի խփած գոլի շնորհիվ հասել են առավելության։

Պարտությունից հետո «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ասել է, որ չէին կարողանում երկար ժամանակ հարմարվել խաղին, սակայն երկրորդ կեսում փոփոխություններից հետո տղաներն ավելի վստահ են դարձել ու ստեղծել գոլային պահեր։

«Կարծում եմ, որ մենք արժանի չէինք պարտության, սակայն զգացինք ՉԼ-ի մակարդակը, որտեղ փոքրիկ սխալները չեն ներվում։ Հույս ունեմ Բոսնիա եւ Հերցեգովինայում դաշտն ավելի լավը կլինի, մեր դիմակայությունը երկու խաղից է բաղկացած»,-ասել է Գունկոն։

Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթ անց։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին