Ապրիլ 23, 2024
1069 դիտում

Զիդանը հրաժարվել է 75 մլն եվրո տարեկան աշխատավարձով գլխավորել «Ալ Նասր»-ը


Լուսանկարը` FC Real


Զինեդին Զիդանը հրաժարվել է գլխավորել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբը:

Ինչպես հայտնում Foot Mercato-ն, «Ալ Նասր»-ը նրան 150 մլն եվրո աշխատավարձով 2 տարվա պայմանագիր է առաջարկել: Նշվում է, որ ֆրանսիացի մասնագետն ավելի լավ առաջարկի է սպասում եվրոպական որեւէ թոփ թիմից:

Զիդանն առանց ակումբի է 2021 թվականից, երբ հեռացել է Մադրիդի «Ռեալ»-ից:

Ավելի վաղ CBS Sports-ը նշել էր, «Ալ Նասր»-ը մտադիր է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Զինեդին Զիդանին կամ Ժոզե Մոուրինյոյին: Այդ թեկնածուներն ընտրվել էին Քրիշտիանու Ռոնալդուի հետ քննարկումների արդյունքում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին