Ապրիլ 20, 2024
1391 դիտում

Պետրակով. Շատ լավ գիտեմ ձեր պատմությունը, բայց Թուրքիայի դեմ խաղում առաջնայինը ֆուտբոլն է


Լուսանկարը` PAN Photo


Ալեքսանդր Պետրակովն այս տարվա հունվարից գլխավորում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը:

Այսօր նա առաջին անգամ շփվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ու պատասխանել նրանց հարցերին:


«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն առաջադրանք է դրել փորձել դուրս գալ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ փուլ:

Թույլ ենթախմբեր երբեք չեն լինում: Կարծում եմ, որ մեր խմբի ֆավորտն ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիան է: Որպես Ուկրաինայի գլխավոր մարզիչ Ուելսի դեմ խաղացել ու պարտվել եմ: Ոչ մեկին չեմ թերագնահատի, հարգում եմ բոլոր մրցակիցներին ու հետաքրքիր հանդիպումներ սպասում:

Երկու ամիս է ես այստեղ եմ, ծանոթացել եմ որոշ տղաների հետ, ովքեր լավ տպավորություն են թողել: Արտերկրում հանդես եկողների հետ շփվել եմ հեռախոսով կամ տեսակապով: Որպեսզի տեսնեմ նրանց խաղը, բոլորին էլ հրավիրել եմ հավաքական:

Նրանց մի մասն իսպանախոս ու անգլախոս է, թարգմանիչների միջոցով եմ խոսել: Արդեն մարզումների ժամանակ կտեսնեմ, թե ինչպես նրանք կընդունեն իմ ասածները, ինչպիսին կլինեն հարաբերությունները: Կարեւոր է շփումը ու նրանց ինչպես ֆուտբոլային, այնպես էլ մարդկային որակների բացահայտումը:


Մարզիչ լինելը ստեղծագործող մարդու աշխատանք է, կարող է նաեւ կազմի ընտրության առումով սխալվել:

Ես կողմնակից չեմ, որ Թուրքիայի դեմ հանդիպումը քաղաքականացվի: Ֆուտբոլիստները գիտեն իրենց պատմությունը, ես եւս շատ լավ գիտեմ ձեր պատմությունը: Խնդրում եմ ներեցեք, բայց այդ խաղում առաջնայինն ինձ համար լինելու է ֆուտբոլը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին