Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նշանակման հենց սկզբից փորձել է կապվել Հենրիխ Մխիթարյանի հետ, սակայն վերջինս մերժել է:
Ուկրաինացի մասնագետն այսօր ասել է, որ ՀՖՖ-ի ղեկավարներին խնդրել է իր ու Մխիթարյանի միջեւ կապ կազմակերպել, սակայն չի ստացվել: Նա օգնության համար դիմել է նաեւ «Շախտյոր»-ի երեք ֆուտբոլիստի, սակայն Մխիթարյանը կրկին հրաժարվել է խոսել՝ նշելով, որ իր որոշումը չի փոխի:
«Իմ օգնական Ռոման Բերեզովսկուն խնդրեցի խոսել նրա հետ: Ռոմանին Հենրիխն ասել էր, որ ավարտել է ելույթները հավաքականում եւ հաջողություն է մաղթում թիմին: Այլ մարդկանց միջոցով եւս ցանկացա հանդիպում կազմակերպել, բայց նա այդպես էլ չուզեց շփվել»,-ասել է Պետրակովը:
Մարզիչն ընդգծել է, որ Մխիթարյանը Հայաստանի համար շատ կարեւոր ու յուրահատուկ ֆուտբոլիստ է եւ հարգում է նրա կայացրած որոշումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: