Ապրիլ 16, 2024
948 դիտում

Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների Լիգայում անցկացրել է 50-րդ հանդիպումը


Լուսանկարը` sempreinter.com


Երեկոյան Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում 50-րդ հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների Լիգայում:

34-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 1/8 եզրափակչում «Պորտու»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 1:1 հաշվով: Առաջին խաղում տարած 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ քառորդ եզրափակիչ է դուրս եկել իտալական ակումբը:


Մխիթարյանը նորամուտը Չեմպիոնների Լիգայում նշել է 2010 թվականին «Շախտյոր»-ի կազմում: Հետո մրցաշարում ներկայացրել է նաեւ Դորտմունդի «Բորուսիա»-ն եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Ինչպես հայտնում է Opta-ն, նախկին Խորհրդային Միության երկրների ներկայացուցիչների թվում անցկացրած հանդիպումների քանակով Մխիթարյանը 11-րդն է: Առաջատարը Անդրեյ Չեւչենկոն է 100 խաղով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին