Ապրիլ 24, 2024
758 դիտում

Հենրիխ Մխիթարյան. Մենք կարող ենք երազել ՉԼ-ում ավելի առաջ գնալու մասին


Լուսանկարը` FC Inter


«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՉԼ-ի քառորդ եզրափակիչ անցնելուց հետո շնորհավորել է թիմակիցներին նման հաջողության համար:


«Սա հիանալի հնարավորություն է, «Ինտեր»-ը երկար ժամանակ չի եղել քառորդ փուլում: Կարող ենք երազել ու անել այն, ինչ մեր ուժերի սահմաններում է՝ որքան հնարավոր է առաջ գնալով: Գիտեինք, որ դժվար հանդիպում է լինելու, սակայն միշտ էլ ցանկանում ենք լավագույնս դրսեւորվել»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում են իտալական ԶԼՄ-ը:

Ֆուտբոլիստն ավելացրել է, որ այս արդյունքը խթան կհանդիսանա, որպեսզի հաջորդ հանդիպումներում եւս հաջող մասանկցություն ունենան: Իրենց նպատակը առաջիկա մրցակիցներին հաղթելն ու առաջ շարժվելն է:

ՉԼ-ի քառորդ փուլ արդեն անցել են նաեւ «Բենֆիկա»-ն, «Չելսի»-ն, «Բավարիա»-ն, «Միլան»-ը եւ «Մանչեսթեր Սիթի»-ն: Վիճակահանությունը կայանալու է մարտի 17-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին