Մայիս 06, 2024
802 դիտում

12 տարի անց «Ինտեր»-ը կրկին ՉԼ-ի քառորդ եզրափակչում է


Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter


«Ինտեր»-ը 2011 թվականից հետո առաջին անգամ կարողացել է դուրս գալ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ:

Երեկոյան Սիմոնե Ինձագիի թիմը հյուրընկալվել է «Պորտու»-ին: Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, սակայն առաջին խաղում 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ իտալացիներն անցել են հաջորդ փուլ:

«Մենք պարզապես փայլուն խաղացինք: Տղաները գործում էին իսկական թիմի պես ու հիանալի հանդիպում պարգեւեցին: Փառք ու պատիվ իմ ողջ թիմին»,-ասել է Ինձագին:

Ավելի վաղ միլանյան մյուս թիմը՝ «Միլան»-ն էր դուրս եկել ՉԼ-ի քառորդ փուլ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին