Մայիս 19, 2024
exclusive
8750 դիտում

ՀՖՖ. Վաճառվել է Հայաստան-Թուրքիա խաղի 12850 տոմս


Լուսանկարը` Reuters


Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրեց, որ ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերն արդեն սպառվել են:

Mediamax Sport-ը ֆեդերացիայից տեղեկացել է, որ վաճառքում եղել է 12850 տոմս: Թուրքիայի երկրպագուների համար նախատեսված տոմսերը նույնպես վաճառվել են հայ երկրպագուներին:

«Հրավիրատոմսեր չկան, կան թվով 120 VIP տոմսեր, որոնք նախատեսված են ՀՖՖ-ի, ՈւԵՖԱ-ի եւ հյուր թիմի պատվիրակության ներկայացուցիչների համար:

ՀՖՖ-ն նաեւ տոմսեր է տրամադրում իր հովանավորներին, գործընկերներին, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին, ակումբներին, հասարակական կազմակերպություններին եւ իր այլ շահառուներին»,- հայտնել են ՀՖՖ-ից:

 

Տոմսերի վաճառքը մեկնարկել է մարտի 6-ին՝ սպառվելով մեկ շաբաթում:

 

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կայանալու է մարտի 25-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ու մեկնարկելու է Երեւանի ժամանակով 21:00-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին