Ապրիլ 16, 2024
846 դիտում

Պուշկաշի մրցանակակիր եւ ֆուտբոլի շնորհիվ 2-րդ կյանք ստացած Մարշին Օլեկսին


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


2022 թվականի լավագույն գոլի հեղինակ ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց ու Պուշկաշի մրցանակին արժանացավ Մարշին Օլեկսին:

Նրա հետ մրցակցում էին Ռիշարլիսոնն ու Դիմիտրի Պայետը: Եւ եթե վերջին երկուսը հայտնի ֆուտբոլիստներ են ու նրանց խփած գոլներն էլ ավելի շատ մարդ էր տեսել, ապա 35-ամյա լեհ Օլեկսիին քչերն էին ճանաչում:

Եկեք տեսնեն, թե ով է նա ու ինչպես է հայտնվել ֆուտբոլում: Մարշին Օլեկսին առաջին ամպուտացված ֆուտբոլիստն է, որը ստացել է Պուշկաշի մրցանակը: Այս գոլը նա հեղինակել է 2022-ի նոյեմբերի 6-ին «Վարտա»-«Ստալ» խաղի ժամանակ է:

Երիտասարդ տարիքում նա հանդես է եկել որպես դարպասապահ, սական Օլեկսիի կյանքն ամբողջովին փոխվել է 23 տարեկանում, երբ նրա հետ տեղի է ունեցել դժվախտ պատահար:

Լինելով ճանապարհներ կառուցապատող բանվորական խմբի մեջ՝ աշխատանքի ժամանակ մեքենան հարվածել է նրա ոտքերին: Շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա մեկ ոտքը:

Լուսանկարը` FIFA


Դրանից հետո Օլեկսին անցել է դժվարին ու անհույս մի ճանապարհ. «Ես ամբողջ օրը նստում էի իմ սայլակի վրա, ծխում, երբեմն լաց լինում ու հարց տալիս, թե ինչու պետք է նման բան տեղի ունենար ինձ հետ»:

Կյանքից հիասթափված Օլեկսին ընկերների ու հարազատների խնդրանքով որոշում է կրկին կապվել այդքան սիրելի ֆուտբոլի հետ: Դեպքից 9 տարի անց առաջին անգամ գնում է Պոզնանի «Վարտա» ակումբ ու այդ օրվանից սկսած կերպարանափոխվում է: Տեսնելով հաշմանդամություն ունեցող այլ ֆուտբոլիստների՝ սկսում է հավատալ իր ուժերին ու մտածել, որ ամեն ինչ դեռ կորած չէ:

Նա դառնում է ակումբի ամենավստահելի ֆուտբոլիստներից մեկը, որը աստիճանաբար ավելի է հարմարվում մեկ ոտքով ֆուտբոլ խաղալուն ու սկսում հաճույք ստանալ իր ապրած օրերից:

Լուսանկարը` FIFA


2022-ին Օլեկսին առաջին անգամ հրավիրվում է Լեհաստանի ազգային հավաքական ու մասնակցում ամպուտացվածների ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը՝ հասնելով 1/16 եզրափակիչ: Զուգահեռ Օլեսկին կրկին աշխատում է կառուցապատման բիզնեսում:

Փարիզում The Best մրցանակաբաշխությանը մասնակցությունը նա իր կյանքում մեծ իրադարձություն է համարում:

Լուսանկարը` FIFA


«Դրա մասին նույնիսկ երազել չէի կարող: Հույս ունեմ, որ սա կօգնի նպաստել ամպուտացված ֆուտբոլի առաջխաղացմանն ու զարգացմանը ոչ միայն Լեհաստանում, այլ ամբողջ աշխարհում: Ամպուտացված ֆուտբոլի շնորհիվ մենք՝ ֆուտբոլիստներս, կարող ենք ցույց տալ, որ հաշմանդամություն գոյություն չունի: Դրա լավագույն օրինակն այս անվանակարգն է»,-ասել է ֆուտբոլիստը:

Նրան մեծ ոգեւորությամբ են ընդունել հարազատ Լեհաստանում, հաշմանդամություն ունեցող խաղընկերներն էլ նշել, որ այժմ ավելի շատ թվով մարդիկ կսկսեն հաճածել մարզումների ու վստահ լինել իրենց ուժերին:

«Ֆուտբոլն ինձ համար միշտ էլ կիրք է եղել ու տվել երջանկության անհամար պահեր: Իսկ ամպուտացվածների համար նախատեսված ֆուտբոլն ինձ երկրորդ կյանք նվիրեց: Այժմ կարող եմ նորից խաղալ ու լինել Լեհաստանի ազգային թիմի մի մասը, ինչի մասին երազել եմ միշտ»,-ավելացրել է Օլեսկին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին