Հունիս 01, 2025
1799 դիտում

Էդուարդ Սպերցյան. Հայաստանի հավաքականն ընտրելիս հետեւել եմ սրտիս ձայնին


Լուսանկարը` Reuters


Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն ասել է, որ հավաքականում եւ ակումբում հանդես գալը լրիվ տարբեր զգացողություններ են:

«Հավաքականում ես առաջին անգամ զգացի, որ մեզ համար ցավում է ողջ երկիրը: Ընտրելու հարցում լսել եմ սրտիս ձայնին, նույնիսկ ծնողներիս հետ չեմ քննարկել ու այժմ ոչնչի մասին չեմ ափսոսում»,- Sports.ru-ին ասել է Սպերցյանը:

Նա նշել է, որ ընտրանու շնորհիվ ծանոթացել է Հենրիխ Մխիթարյանի հետ, աշխատել Խոակի Կապառոսի գլխավորությամբ, որից շատ բան է սովորել. «Կապառոսն ասում էր, որ Սերխիո Ռամոսն ամեն տեղ առաջինն էր՝ հանդերձարանում, դաշտում, գիշերային ակումբում: Մեզ էլ խորհուրդ էր տալիս ամեն տեղ ձգտել լինել առաջինը»:

Ֆուտբոլիստը հիշել է նաեւ ամենատպավորիչ խաղը, որն անցկացրել է Հայաստանի ընտրանու կազմում: Դա եղել է Ազգերի Լիգայի Իռլանդիայի դեմ խաղը:

«Խաղից մեկ օր առաջ գիշերը ջերմությունս բարձրացավ 39-ի: Որոշեցի մարզիչներին ոչինչ չասել: Արդեն գնում ենք խաղին, իսկ ես դողում եմ: Խորիկ Բայրամյանը ծիծաղում է ու ասում. «Մի անհանգստացիր, այսօր գոլ կխփես»: Այդպես էլ եղավ, հաղթական գոլի հեղինակ դարձա: Խորիկն ասաց, որ հաճախ գոլ խփում է նա, ում հետ ինչ-որ բան այն չի լինում»,-հիշել է Սպերցյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին