«Կրասնոդար»-ը հավաքներ է անցկացնում ԱՄԷ-ում եւ երեկ ունեցել է առաջին ընկերական հանդիպումը:
«Բունյոդկոր»-ի դեմ խաղն ավարտվել է 1:0 հաշվով, իսկ միակ գնդակն իր հաշվին գրանցել է Էդուարդ Սպերցյանը: Նա հստակ իրացրել է 11-մետրանոց հարվածը:
Սպերցյանն ասել է, որ կարեւոր չէ ընկերական հանդիպում է, թե ոչ, իրենք ձգտում են հասնել հաղթանակի:
«Հասկանում ենք, թե ինչպիսի վիճակում ենք գտնվում, իսկ մարզիչը նոր փորձարկումներ է անում: Հավաքները միշտ էլ ծանր են ստացվում, սակայն աշխատել է պետք, որպեսզի մրցաշրջանի ընթացքում կարողանաս հիանալի զգալ ու հաղթանակ տոնես»,-«Կրասնոդար»-ի կայքին ասել է հայ ֆուտբոլիստը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: