Ապրիլ 26, 2024
888 դիտում

Էդուարդ Սպերցյանն ամռանը հրաժարվել է տեղափոխվել «Ֆիորենտինա»


Լուսանկարը` FC Krasnodar


«Կրասնոդար»-ի ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել իտալական «Ֆիորենտինա»:

RB sport-ն անանուն աղբյուրից իմացել է, որ ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել ֆուտբոլիստի հետ, սակայն վերջինս մերժել է: Հիմա Սպերցյանն ամբողջությամբ կենտրոնացած է «Կրասնոդար»-ի վրա եւ ցանկանում է նրան օգնել հասնել հաջողությունների:

22-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի առաջնությունում ու Գավաթում 21 խաղի է մասնակցել ու 10 գոլի հեղինակ դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին