Հունվար 29, 2023
876 դիտում

ԱԱ-ում պատմություն կերտած Վոյցեխ Շեսնիի պարտված գրազը Մեսսիին


Լուսանկարը` sportsbrief.com

Լուսանկարը` sportsbrief.com


Լեհաստանի դարպասապահ Վոյցեխ Շեսնին ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում անընդմեջ հետ է մղել 11-մետրանոց հարված:

Սաուդյան Արաբիայի հետ խաղից հետո նա աչքի է ընկել Արգենտինայի դեմ դիմակայությունում ու հետ մղել Լեո Մեսսիի հարվածը:

Մինչ այդ պատմության մեջ ընդամենը 2 դարպասապահ են մեկ Մունդիալի ընթացքում երկու 11-մետրանոց հարված կարողացել հետ մղել: 1974-ին դա հաջողվել է լեհ Յան Տոմաշեւսկին, իսկ 2002-ին՝ ամերիկացի Բրեդ Ֆրիդելին:

Մի հետաքրքիր պատմություն եւս կա Շեսկու հետ կապված: Նա պատմել է, որ կանոնների խախտումից հետո, երբ մրցավարը գնացել է այն VAR համակարգով դիտելու, Մեսսիին առաջարկել է գրազ գալ:

«Ասացի՝ 100 եվրո եմ դնում, որ նա 11-մետրանոց չի նշանակի: Այնպես որ, Մեսսիին պարտվել եմ գրազը, բայց վճարել չեմ պատրաստվում, քանի որ նա այնպես էլ բավականաչափ գումար ունի»,- դարպասապահի խոսքերը մեջբերում է Ole-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին