Հունվար 29, 2023
377 դիտում

«Ուրարտու»-ն պարտվել է, բայց շարունակում է լինել մրցաշարի առաջատար


Լուսանկարը` FC Ararat-Armenia


Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրը:

«Փյունիկ»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Արարատ»-ին: Գոլերի հեղինակ են դարձել Լուկա Յուրիչիչը եւ Հովհաննես Հարությունյանը:

«Արարատ-Արմենիա»-ն երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Ուրարտու»-ի դարպասը: Էզա Ուիլֆրեդը դուբլ է ձեւակերպել, իսկ խաղի վերջնական հաշիվը ֆիքսել է Ջոնաթան Դուրանը:

«Ուրարտու»-ն, չնայած պարտությանը, 41 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Արարատ-Արմենիա»-ն 39-ով 2-րդն է, իսկ «Ալաշկերտ»-ը 34-ով՝ 3-րդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին