Ապրիլ 24, 2024
1906 դիտում

Փլեյ-օֆֆ դուրս գալու Արգենտինայի վերջին շանսն Աշխարհի առաջնությունում


Լուսանկարը` Reuters


Ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլում այսօր կայանալու է եւս 4 հանդիպում:

Նախ Երեւանի ժամանակով 19:00-ին զուգահեռ անցկացվելու են Թունիս-Ֆրանսիա եւ Ավստրալիա-Դանիա հանդիպումները:

Ֆրանսիացիները 2 հաղթանակ են տարել ու արդեն ապահովել իրենց մասնակցությունը փլեյ-օֆֆում, բայց կարող են խմբային փուլը 9 միավորով հաղթահարած առաջին ընտրանին դառնալ: D խմբում Ավստրալիան 3 միավոր ունի, իսկ Դանիան ու Թունիսը՝ մեկական:

Ապա երեկոյան՝ 23:00-ին պայքարի մեջ են մտնելու Լեհաստան-Արգենտինա եւ Սաուդյան Արաբիա-Մեքսիկա թիմերը: C խմբի առաջատարը 4 միավորով լեհերն են, Արգենտինան ու Սաուդյան Արաբիան մեկ միավոր պակաս ունեն, վերջին տեղում էլ 1 միավորով մեքսիկացիներն են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին