Հունվար 29, 2023
594 դիտում

Իրանը ՖԻՖԱ-ից պահանջել է որակազրկել ԱՄՆ-ին՝ իրենց դրոշն աղավաղելու համար


Լուսանկարը` CNN


Այսօր ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում կայանալու են խմբային փուլի 3-րդ շրջանի հանդիպումները:

Երեկոյան Երեւանի ժամանակով 23:00-ին հանդիպելու են ԱՄՆ-ի եւ Իրանի հավաքականներն ու պայքարելու են հաջորդ փուլ դուրս գալու համար: B խմբի առաջատարը 4 միավորով Անգլիան է, Իրանն ունի՝ 3, իսկ ԱՄՆ-ը՝ 2 միավոր:

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջել է որակազրկել ԱՄՆ-ի ընտրանուն 10 խաղով, քանի որ վիրավորել են իրենց ազգային արժանապատվությունը, գրում է The Guardian-ը:

Իրանում դժգոհ են այն բանից, որ ԱՄՆ-ի ընտրանու սոցկայքերում իրենց երկրի դրոշը պատկերված է առանց Իսլամական պետության խորհրդանիշի: Բողոքն ուղարկվել է ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտե:


Ավելի վաղ ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ նման որոշում կայացրել են ի պաշտպանություն իրանցի կանանց, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար:

Ամեն դեպքում, հետո նրանք որոշ հրապարակումներ ջնջել են, իսկ Twitter-ում տեղադրել ճիշտ դրոշը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին