443 դիտում

«Վան»-ը երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Լեռնային Արցախ»-ի դարպասը


Լուսանկարը` FC VAN


Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրը մեկնարկել է «Լեռնային Արցախ»-«Վան» դիմակայությամբ:

Հյուրերը երկու անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը, չնայած առաջին խաղակեսի վերջնամասում 2-րդ դեղին քարտն է ստացել Գեւորգ Նաջարյանը: 10 հոգով մնացած «Վան»-ի հաղթանակն ապահովել են Վասպուրակ Մինասյանը եւ Էդգար Մովսեսյանը:

Այսօր 14:00-ին կկայանան «Նոա»-«Ալաշկերտ», իսկ 16:00-ին՝ ԲԿՄԱ-«Շիրակ» հանդիպումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին