Ապրիլ 26, 2024
1139 դիտում

Սպերցյանը խոսել է գերմանական ակումբների իրենով հետաքրքրվելու մասին


Լուսանկարը` https://kubnews.ru/


Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է գերմանական ակումբների իրենով հետաքրքրված լինելու մասին:

«Եթե անկեղծ լինեմ, ապա ոչինչ այդ մասին չեմ լսել: Նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ»,-Սպերցյանի խոսքերը մեջբերում են ռուսական ԶԼՄ-ը:

Նշվում է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Վոլֆսբուրգ»-ն ու Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն: Կողմերը նույնիսկ քննարկումներ են ունեցել, սակայն համաձայնության գալ չեն կարողացել: Ըստ լրատվամիջոցների՝ այս մրցաշրջանի ավարտից հետո բանակցությունները կարող են վերսկսվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին