Աշխարհի առաջնության G խմբի այսօրվա առաջին խաղն անցկացրին Կամերունի եւ Սերբիայի հավաքականները:
Խմբի հետնապահները շատ ակտիվ ու անզիջում պայքար ծավալեցին: Նախ հաշիվը բացեցին Աֆրիկայի ներկայացուցիչները, սակայն 45+1 եւ 45+3 րոպեներին սերբերի ճնշումների շնորհիվ հաշիվը դարձավ 1:2:

Լուսանկարը` FIFA
Երկրորդ կեսի մեկնարկում Սերբիան արդեն հաղթում էր 3:1 հաշվով, բայց Կամերունի ֆուտբոլիստները չհանձնվեցին ու շարունակեցին հավատալ հաջողությանը: Արդյունքում նրանք մի քանի րոպեի ընթացքում կարողացան հավասարեցնել հաշիվը՝ 3:3:
3-ական միավոր ունեցող Բրազիլիայի եւ Շվեյցարիայի հավաքականներն այսօր մրցելու են 20:00-ին: F խմբից կկայանան Կորեա-Գանա (17:00) եւ Պորտուգալիա-Ուրուգվայ (23:00) խաղերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: