Կատարում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում թիմերն երեկ անցկացրել են իրենց խմբերի 2-րդ հանդիպումները:
B խմբի առաջին խաղում Իրանը 2:0 հաշվով կամային հաղթանակ է տարել Ուելսի նկատմամբ ու 3 միավոր վաստակել: Նրա մրցակիցները՝ ԱՄՆ-ն ու Անգլիան երեկոյան գոլազուրկ ոչ-ոքի են գրանցել: Խմբի առաջատարը 4 միավոր ունեցող Անգլիան է, Իրանը 3-ով 2-րդ տեղում է, նրա համար որոշիչ է լինելու ԱՄՆ-ի հետ կայանալիք վերջին հանդիպումը:

Լուսանկարը` FIFA
A խմբում պայքարը լքել է տանտերերի՝ Կատարի հավաքականը, որը 0:3 հաշվով պարտություն է կրել Սենեգալից:

Լուսանկարը` FIFA
Էկվադորն էլ 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը Նիդերլանդների հետ: Գոդի Գակպոյի գոլին պատասխանել են էներ Վալենսիայի գնդակով: Նա դարձել է առաջին հարավամերիկացի ֆուտբոլիստը, որը 6 գոլ է խփել առաջնություններում:

Լուսանկարը` FIFA
Էկվադորն ու Նիդերլանդները 4-ական միավոր ունեն, իսկ Սենեգալը՝ 3: Էկվադորն ու Սենեգալը վերջին խաղում պետք է թեժ պայքար կծավալեն փլեյ-օֆֆ դուրս գալու համար, Նիդերլանդների շանսերն ավելի մեծ են, քանի որ հանդիպելու է բավական թույլ Կատարին:
Այսօր կայանալու են Թունիս-Ավստրալիա (ժամը՝ 14:00), Լեհաստան-Սաուդյան Արաբիա (17:00), Ֆրանսիա-Դանիա (20:00) եւ Արգենտինա-Մեքսիկա (23:00) հանդիպումները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: