Ապրիլ 27, 2024
922 դիտում

ԱԱ. Ճապոնիայի անակնկալն ու Իսպանիայի խոշոր հաշվով հաղթանակները


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում երեկ կայացել է 4 հանդիպում ու նորից անակնկալ հաղթանակ է գրանցվել:

Օրվա առաջին խաղում F խմբում հանդիպել են Խորվաթիայի ու Մարոկկոյի հավաքականները եւ բաժանվել գոլազուրկ ոչ-ոքիով:

Լուսանկարը` FIFA


ԱԱ-ի հաջորդ անակնակալը մատուցել է Ճապոնիայի ընտրանին, որը կարողացել է 2:1 հաշվով առավելության հասնել Գերմանիայի նկատմամբ: Թեեւ գերմանացիներն առաջինն են բացել հանդիպման հաշիվը՝ 11-մետրանոցը դիպուկ է իրացրել Իլկայ Գյունդողանը, սակայն ավելին անել նրանց չի հաջողվել: Երկրորդ խաղակեսում Ճապոնիան խաղադաշտ է դուրս եկել կերպարանափոխված ու 2 գոլ խփել: Նախ Ռիցու Դոանն է 75-րդ րոպեին հավասարեցրել հաշիվը, իսկ հաղթական գոլը 8 րոպե անց խփել է Տակումա Ասանոն:

Լուսանկարը` FIFA


Ճապոնիան, ինչպես եւ Իսպանիան, 3 միավոր է վաստակել ու E խմբի առաջատարների թվում է: Այս առաջնության ամենագոլառատ հաղթանակն ապահովել են հենց Լուիս Էնրիկեի սաները: Նրանք Կոստա Ռիկայի հետ դիմակայությունում ոչ մի շանս չեն տվել մրցակցին՝ խփելով 7 գնդակ: Գոլային հրավառությունն ապահովել են Դանի Օլմոն, Մարկո Ասենսիոն, Գավին, Կառլոս Սոլերը, Ալվարո Մորատան, իսկ Ֆեռան Տոռեսը դուբլի հեղինակ է դարձել:

Լուսանկարը` FIFA


Երեկոյի վերջին դիմակայությունում էլ Բելգիան նվազագույն հաշվով ուժեղ է եղել Կանադայից: Նշանակված 11-մետրանոցը հետ է մղել Տիբո Կուրտուան ու վստահություն հաղորդել իր թիմին, իսկ հաղթական գոլը խփել է Միչի Բաչուային:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին