Արթուր Գալոյանն առաջին անգամ է հավաք անցկացնում Հայաստանի ընտրանու հետ:
Ըստ ֆուտբոլիստի՝ հավաքականից հրավեր ստանալը շատ է ուրախացրել իրեն, քանի որ երկար է սպասել դրան:
«Աշխատում էի ինձ վրա, որպեսզի իմ երկիրը լավ ներկայացնեմ: Հավաքից լավ տպավորություններ ունեմ, ցանկանում եմ աշխատել եւ օգուտ բերել թիմին: Լրջությամբ պատրաստվում եմ առաջիկա խաղին: Հավաքականի տղաներից ոչ ոքի չեմ ճանաչել, բոլորի հետ էլ այստեղ եմ ծանոթացել»,-ՀՖՖ-ին ասել է Գալոյանը:
Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին նշել է, որ այսօրվա Ալբանիայի դեմ ընկերական խաղում Գալոյանը խաղալու հնարավորություն անպայման ստանալու է:
Ալբանիա-Հայաստան հանդիպումն այսօր մեկնարկելու է 20:30-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: