Ապրիլ 20, 2024
724 դիտում

Շոտլանդիան հաղթել է Իռլանդիային ու Ազգերի Լիգայի 1-ին խմբի առաջատարն է


Լուսանկարը` Scotland National Team


Ազգերի Լիգայի խմբային փուլում երեկոյան Հայաստանի հավաքականն իր ամենավատ հանդիպումերից մեկն է անցկացրել ու 0:5 հաշվով զիջել Ուկրաինային:

B դիվիզիոնի 1-ին խմբում կայացել է եւս մեկ խաղ: Շոտլանդիան ընդունել է Իռլանդիային ու առավելության հասել 2:1 հաշվով:

 

Հաղթանակն ապահովել են Ջեք Հենդրիի եւ Ռայան Քրիստիի գոլերը: Իռլանդիայի կազմում էլ աչքի է ընկել Ջոն Էգանը:

 

Շոտլանդիան վաստակել է 12 միավոր ու գլխավորում է խումբը: Ուկրաինան 2 միավոր պակաս ունի, առաջատարն որոշվելու է վերջին խաղում, սեպտեմբերի 27-ին նրանք միմյանց դեմ են խաղալու: Իսկ Հայաստանը, որը 3 միավորով վերջին տեղում է, խմբային փուլն ավարտելու է Իռլանդիայի հետ խաղով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին