Դեկտեմբեր 27, 2024
1154 դիտում

Հայաստանի ընտրանու անկումը. Ուկրաինան ջախջախեց 5:0 հաշվով


Լուսանկարը` Ֆոտոլուր


Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնն առանց երաժշտության ու այսքան լուռ դեռեւս չէր եղել:

Այսօր Ազգերի լիգայի Բ լիգայի 1-ին խմբի նախավերջին խաղում միմյանց դեմ մրցում էին պատերազմական վիճակում գտնվող երկու երկիր: Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականների ուղերձն աշխարհին մեկն էր՝ խաղաղություն. այդպիսի գրությամբ պաստառներ էին տեղադրված խաղադաշտում թիմերի օրհներգերը հնչելու ընթացքում:

 

Խաղի մեկնարկն այդքան էլ ակտիվ չէր, թիմերը հիմնականում ուսումնասիրում էին միմյանց: Հայերը հաջողությանը մոտ էին 5-րդ րոպեին, երբ Լուկաս Սելարայանը դուրս եկավ Անդրեյ Լունինի դիմաց, սակայն դարպասապահը կարողացավ ճիշտ գործել:

 

Ուկրաինացիներից 15 րոպե պահանջվեց հայերին անհանգստացնելու համար, հաջողությանը մոտ էր Վիկտոր Ցիգանկովը: Ընդամենը 2 րոպե անց Դավիթ Յուրչենկոն ստիպված էր գնդակը հանել սեփական դարպասից, իսկ գոլն իր հաշվին գրանցեց պաշտպանը Օլեքսանդր Տիմչուկը:

 

Երկրորդ կեսում Խոակին Կապառոսի թիմի մոտ էականորեն ոչինչ էլ չփոխվեց, իսկ մրցակիցը կրկին կարողացավ օգտվել ստացած հնարավորությունից: 57-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Օլեքսանդր Զուբկովը: 

 

Հյուրերն աստիճանաբար մեծացրին ճնշումը՝ ստիպելով հայ ֆուտբոլիստներին թույլ տալ սխալը սխալի հետեւից: Դրանցից երեքի արդյունքում էլ գոլ խփեցին Արտյոմ Դովբուկը, Դանիլո Իհնատենկոն, դուբլի հեղինակ դարձավ Դովբուկը:

 

Հայաստանի ընտրանին պարտվեց 5:0 հաշվով ու 3 միավորով շարունակում է եզրափակել խումբը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին