Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն նշել է միակ պատճառը, որի արդյունքում կարող է անցնել մարզչական գործունեության:
Դիջիթեյն ընկերության դեսպանը Երեւանում ասել է, որ կարիերայի ավարտից հետո չի էլ մտածել մարզիչ դառնալու մասին:
«Երբեք նման մտադրություն չեմ ունեցել, քանի որ կյանքիս 20 տարիները նվիրել եմ ֆուտբոլին ու բավական հոգնել էի: Մարզչական աշխատանքը շատ ավելի մեծ ժամանակ է խլում, քան խաղալը: Բացի այդ էլ, արդեն սկսել եմ մազեր կորցնել, չեմ ցանկանա դրանք լրիվ թափվեն»,- կատակել է նա:
Ֆիգուն խոստովանել է, որ միշտ ցանկացել է լինել սպորտային տնօրեն ու նպատակ է ունեցել նաեւ պայքարել ՖԻՖԱ-ի նախագահ դառնալու համար:
«Եթե Հայաստանի հավաքականին մարզիչ է պետք, գուցե մտածեմ այդ աշխատանքին անցնելու մասին»,- նորից կատակով ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: