Հուլիս 07, 2022
610 դիտում

Քրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»


Լուսանկարը` Marca


Քրիշտիանու Ռոնալդուն ցանկություն ունի այս տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ինչպես հայտնում է Record-ը, նա խիստ դժգոհ է ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունից: Պորտուգալացին լավ համալրումներ է ակնկալում, որպեսզի մյուս տարի կարողանան ԱՊԼ-ում մրցակցություն ծավալել բարձր տեղերի համար: Ռոնալդուն իր շրջապատում հայտնել է, որ ՄՅՈւ-ի պասիվության դեպքում կհեռանա ակումբից:

Որոշ ԶԼՄ-ներ էլ գրել են, որ նա կարող է հայտնվել «Բավարիայում» ու փոխարինել Ռոբերտ Լեւանդովսկուն: Լեհ ֆուտբոլիստը ցանկանում է նոր ակումբ տեղափոխվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին