Դեկտեմբեր 22, 2024
296378 դիտում

Հայաստանի լրագրողները կմասնակցեն Թբիլիսիի ֆուտբոլային մրցաշարին



Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 29-30-ը Թբիլիսիում մասնակցելու է խորհրդային անվանի հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարին։

Միջոցառմանը, որն անցկացվելու է 2-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 8 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանից, Լիտվիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից եւ Ադրբեջանից։

Թիմերը բաժանված կլինեն երկու խմբերի, Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկված կլինեն տարբեր խմբերում եւ կկարողանան մրցել միմիայն եզրափակչում։ Յուրաքանչյուր հանդիպում կտեւի 20 րոպե։

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Վրաստանի մարզական լրագրողների ասոցիացիան է։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն է։

Հայաստանի լրագրողները վերջերս 2-րդ տեղն են գրավել Դրուսկինինկայի հեղինակավոր մրցաշարում։

Հովհաննես Մելքունյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին