TotoGaming ընկերության և «Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարել են պաշտոնական համագործակցությունը շարունակելու մասին, իսկ «Արարատ»-ի հարձակվող Դավիթ Մանոյանը դարձել է ընկերության նոր ամբասադոր։
Շուրջ մեկ տարի է, ինչ TotoGaming-ը հանդիսանում է «Արարատ»-ի տիտղոսային հովանավորը։ Ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը նշել է, որ TotoGaming-ում շատ գոհ են համատեղ աշխատանքի արդյունքներից և ուրախությամբ կշարունակեն այն նաև այս տարի։
««Արարատի» համար հաջող տարի էր։ Դե, իսկ թիմի հաջողությունն արդեն մեր հաջողությունն է։ Գավաթը տարանք, այս տարի էլ սպասում ենք երկրի չեմպիոնության։ Ավելի քան ոգևորված ենք շարունակելու չեմպիոնական ուղին։ Սպասում ենք նոր ձեռքբերումների։ Եվրոպայում նույնպես հաջողություններ ենք ունենալու",- նշել է Թոքմաջյանը։
Նա նաև հավելել է, որ մարզական ակումբների և անհատների հետ համագործակցությունն ունի նպատակ փոխելու հասարակության մեջ բացասական կարծրատիպը տոտալիզատոր ընկերությունների գործունեության նկատմամբ.
«Ցանկանում ենք՝ բոլորը տեսնեն, որ մենք պատրաստակամ ենք ներդնելու պատկառելի ֆինանսական և, ինչու չէ, աշխատանքային ռեսուրսներ բարձր գաղափարի, այս դեպքում՝ հայրենական սպորտի զարգացման մեջ»,- հայտարարել է Թերեզա Թոքմաջյանը։
Ակումբի ներկայացուցիչները ևս գոհունակության խոսքեր են ասել համագործակցության վերաբերյալ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: