Մայիս 20, 2025
673 դիտում

ԵՎՐՈ-2020-ի B խումբը


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Ուղիղ մեկ շաբաթից մեկնարկելու է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը:

ԵՎՐՈ-2020-ի A խումբը


Առաջարկում ենք այսօր ծանոթանալ B խմբի հանդիպումներին, որոնք տեղի են ունենալու Կոպենհագենում եւ Սանկտ Պետերբուրգում:

Այստեղ ընդգրկված են Դանիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի ու Ռուսաստանի հավաքականները:

Դանիա

Լուսանկարը` Reuters


Դանիայի հավաքականը չի մասնկացել Եվրոպայի նախորդ առաջնությանը: Իսկ լավագույն արդյունքը դանիացիները ցույց են տվել 1992-ին: Նրանք չէին որակավորվել եզրափակիչ փուլի համար, սակայն փոխարինել էին Հարավսլավիայի հավաքականին ու դարձել ԵՎՐՈ-ի ամենամեծ անակնկալը՝ նվաճելով չեմպիոնի կոչումը:

Գլխավոր մարզիչ. Սպասվում էր, որ Կասպեր Յուլմանը կփոխարինի Օգե Հարեյդեին 2020 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո: Ամեն ինչ փոխվեց մրցաշարի հետաձգման պատճառով, եւ առաջնությունում դանիացիները հանդես կգան հենց Յուլմանի գլխավորությամբ:

Որոշիչ ֆուտբոլիստ. 29-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենն աշխարհում համարվում է իր դիրքի լավագույն խաղացողներից մեկը: Նա 100 հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում ու շատ կարեւոր դեր է խաղում վերջինիս համար:

Ֆինլանդիա

Լուսանկարը` Reuters


Ֆինլանդիայի հավաքականն առաջին անգամն է մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Սա արդեն իսկ մեծ հաջողություն է, սակայն ֆուտբոլիստները ձգտելու են հաջող ելույթները զարգացնել նաեւ այստեղ:

Գլխավոր մարզիչ. Մարկու Կաներվան իր երկրի առաջնության 5-ակի չեմպիոն է, 12 տարի աշխատել է երիտասարդական հավաքականի հետ, ապա դարձել ազգային թիմի գլխավոր մարզչի օգնական: 2016-ից գլխավորել է ընտրանին:

Որոշիչ ֆուտբոլիստ. Տեեմու Պուկկին ընտրական փուլում խփել է 11 գնդակ, որոնց շնորհիվ էլ Ֆինլանդիան կարեւոր միավորներ է ձեռք բերել: Միանշանակ, նա ԵՎՐՈ-2020-ում էլ կարեւոր դերակատարում է ունենալու իր թիմի կազմում:

Բելգիա

Լուսանկարը` Reuters


Բելգիացիների համար ԵՎՐՈ-ի պատմության մեջ լավագույն արդյունքը եղել է 1980 թվականին, երբ գրավել են 2-րդ տեղը: Եվրոպայի վերջին առաջնությունում նրանք պայքարը լքել են քառորդ փուլից: Այս պահին ՖԻՖԱ-ի աղյուսակը գլխավորում է հենց Բելգիայի ընտրանին:

Գլխավոր մարզիչ. 2016-ից սկսած Ռոբերտո Մարտինեսին հաջողվել է ստեղծել մարտունակ, երիտասարդ ու գրագետ ֆուտբոլ ցուցադրող թիմ: ԱԱ-2018-ում տպավորիչ խաղի շնորհիվ բելգիացիներն այս ԵՎՐՈ-ում համարվում են ֆավորիտներից մեկը:

Որոշիչ ֆուտբոլիստ. Այստեղ ՈւԵՖԱ-ն առանձնացրել է Քեւին դե Բրույնեին, չնայած նա վնասվածք է ստացել ՉԼ-ի եզրափակչում ու հնարավոր է բաց թողնի մեկնարկային խաղը: Դե Բրույնեն փայլուն մրցաշրջան է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում ու գրանցել նաեւ անձնական ռեկորդներ:

Ռուսաստան

Լուսանկարը` Reuters


Ռուսներն իրենց լավագույն արդյունքին հասել են 2008 թվականին, երբ դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: ԵՎՐՈ-2016-ում պայքարը լքել են հենց խմբային փուլից:

Գլխավոր մարզիչ. Ստանիսլավ Չերչեսովի գլխավորությամբ Ռուսաստանի ընտրանին դուրս է եկել Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Դա 2018 թվականի ԱԱ-ի ամենաանսպասելի իրադարձություններից է եղել:

Որոշիչ ֆուտբոլիստ. «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան ռուսական ֆուտբոլի ամենաբարձրահասակ խաղացողներից է (196 սմ): Նա թիմի ավագն ու լավագույն ռմբարկուն է: Հենց նրանից են նաեւ ռուս երկրպագուները սպասում հնարավորինս շատ գոլեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին