Մայիս 05, 2024
10186 դիտում

Հայաստանի լրագրողները կրկին կմասնակցեն Եգիպտոսի ֆուտբոլային մրցաշարին



Ապրիլի 1-ից 3-ը Եգիպտոսում կկայանա Լրատվամիջոցների եւ լրագրողների 8-րդ միջազգային մրցաշարը, որն այս անգամ կանցկացվի Շարմ էլ Շեյխ քաղաքում։

«TotoGaming» բուքմեյքերական ընկերության աջակցության շնորհիվ մրցաշարին կրկին կմասնակցի Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը, որը 2019 թ-ին կայացած մրցաշարում գրավել էր երկրորդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալների։

Հայաստանի հավաքականից բացի մրցաշարին այս տարի կմասնակցեն եւս հինգ լրագրողական թիմեր՝ Ուկրաինայից, Բելառուսից, Եգիպտոսից, Մոլդովայից եւ Ղազախստանից։ Երեք օրվա ընթացքում բոլոր թիմերը կմրցեն միմյանց դեմ։


Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի թիմը, որում ընդգրկված են հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մասնակից եւ մեդալակիր է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին