Հունիս 09, 2025
1088 դիտում

31 ֆուտբոլիստ, 4-ը՝ նորեկ. Հայաստանի հավաքականի կազմը ԱԱ-ի ընտրական մրցաշարում


Լուսանկարը` FFA


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ընտրանու ընդլայնված ցանկը:

Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Կրասնոդարի» կիսապաշտպան  Էդուարդ Սպերցյանը, ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, «Լոռիի» կիսապաշտպան Արամ Քոչարյանը եւ «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։

 

Տեւական դադարից հետո ազգային հավաքական են հրավիրվել Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Պետրոս Ավետիսյանը եւ Արթուր Միրանյանը։ Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միանա թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը եւ կիսապաշտպան Արշակ Կորյանը։

 

 

ՀՖՖ-ն հայտնում է, որ հավաքական են հրավիրվել հետեւյալ խաղացողները.

 

Դարպասապահներ՝ Դավիթ Յուրչենկո, Անատոլի Այվազով, Արսեն Բեգլարյան:

 

Պաշտպաններ՝ Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Արման Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Սերոբ Գրիգորյան, Հայկ Իշխանյան, Հակոբ Հակոբյան:

 

Կիսապաշտպաններ՝ Էդգար Բաբայան, Գեւորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Վահան Բիչախչյան, Խորեն Բայրամյան, Սոլոմոն Իմե Ուդո, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Յուրի Գարեգինյան, Արամ Քոչարյան:

 

Հարձակվողներ՝ Սարգիս Ադամյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Ալեքսանդր Կարապետյան:

 

Մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կկայանա Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: 

 

Մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանը կընդունի Իսլանդիային, իսկ մարտի 31-ին՝ Ռումինիային:

 

Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունն մարտի 22-ից՝ Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին