Դեկտեմբեր 22, 2024
1818 դիտում

ՀՖՖ-ն դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ընդդեմ SOCAR-ի ռազմատենչ հայտարարությունների


Լուսանկարը` forzaitalianfootball.com


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին՝ խնդրելով քննարկել ադրբեջանական SOCAR ընկերության՝ ՈւԵՖԱ-ի հովանավորներից մեկը լինելու նպատակահարմարությունը:

Վերջին օրերին ընկերությունը հրապարակել է պատերազմական բազմաթիվ լուսանկարներ եւ տեսանյութեր, կատարել է ռազմատենչ հրապարակումներ սոցցանցերում իր պաշտոնական էջերում:

«ՀՖՖ նախագահն իր նամակում մեկ անգամ եւս ընդգծել է ֆուտբոլի՝ քաղաքականությունից զերծ մնալու կարեւորությունը եւ դատապարտել է ՈւԵՖԱ-ի հովանավորներից մեկի միլիտարիստական կեցվածքը:

ՀՖՖ-ն ակնկալում է, որ ՈւԵՖԱ-ն ոչ միայն կքննարկի SOCAR ընկերության՝ վերջին օրերին որդեգրած գործելաոճը եւ ՈւԵՖԱ-ի հովանավոր լինելու նպատակահարմարությունը, այլեւ հանդես կգա դատապարտող համապատասխան հայտարարությամբ»:

Խորեն Թեւանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին