Հոկտեմբերի 7-ին նախատեսված Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը չեղարկվել է:
Նման որոշումը կայացվել է ՈւԵՖԱ-ի կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
ՈւԵՖԱ-ն այս պահին մշտադիտարկում է իրավիճակը եւ Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացնի մոտ օրերս:
ՈւԵՖԱ-ի ներկայիս մոտեցմամբ, եթե որոշվի, որ Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացվելու է արտերկրում, ապա Ադրբեջանի հավաքականը եւս իր տնային հանդիպումը Կիպրոսի հավաքականի հետ կանցկացնի չեզոք դաշտում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ կառավարությունից ստացել էր Հայաստան-Ալբանիա եւ Հայաստան-Վրաստան հանդիպումը Երեւանում անցկացնելու անվտանգության երաշխիքները, որոնք համապատասխան կարգով ուղարկվել էին ՈւԵՖԱ:




















