Վիճակագրական Transfermarkt-ը հրապարակել է 10 առաջատար առաջնությունների 30 գործող ֆուտբոլիստների անուններ, ովքեր իրենց ակումբներում ամենաշատ ժամանակն են անցկացրել:
Իգոր Ակինֆեեւ (ԲԿՄԱ)` 17 տարի, 8 ամիս
Նա մեծահասակների ֆուտբոլում է 2003 թվականից, ԲԿՄԱ-ի կազմում անցկացրել է 641 հանդիպում ու հաղթել 20 գավաթ: 34-ամյա դարպասապահը շարունակում է հավատարիմ մնալ իր ակումբին:
Լեո Մեսսի («Բարսելոնա»)`16 տարի, 8 ամիս
Թեեւ այս տարի հայտնի դարձավ, որ արգենտինացին ցանկանում է հեռանալ ակումբից, սակայն նրան դա թույլ չտվեցին: Մեսսին կշարունակի խաղալ «Բարսելոնայում» ու օգնել ակումբին նոր նվաճումների հասնել:
Մարկ Նոուբլ («Վեսթ Հեմ»)՝ 16 տարի, 8 ամիս
Կիսապաշտպանն իր կարիերան սկսել է «Արսենալում», սակայն Արսեն Վենգերին չի հաջողվել բացահայտել նրա տաղանդը: Նա տեղափոխվել է «Վեսթ Հեմ» ու 17 տարեկանից խաղացել այնտեղ: Նոուբլն ակումբի կազմում 500 հանդիպման է մասնակցել:
Սերխիո Ալվարես («Սելտա»)՝ 16 տարի, 2 ամիս
Իսպանացի դարպասապահը երկար է սպասել իր շանսը ստանալու համար ու մեծերի թիմում նորամուտը նշել է միայն 23 տարեկանում: Նա այդ երկար տարիների ընթացքում միայն 200 հանդիպման է մասնակցել «Սելտայի» կազմում:
Օյեր Սանխուրխո («Օսասունա»)՝ 15 տարի, 2 ամիս
2005 թվականից պաշտպանում է «Օսասունայի» գույները, որի հետ շատ փորձությունների միջով է անցել: Այդ տարիների ընթացքում Պամպլոնայի ակումբը 2 անգամ հանդես է եկել Սեգունդայում:
Ժեսսի Մուլեն («Սենտ Էթիեն»)՝ 15 տարի, 2 ամիս
Երկար տարիներ է ակումբում է, սակայն հիմնական դարպասապահ չի համարվում: Նորամուտը նշել է 2010-2011 մրցաշրջանում ու ընդամենը 37 խաղի մասնակցել: Թեեւ հազվադեպ է հայտնվում հիմնական կազմում, սակայն առանձնապես չի անհանգստանում այդ պատճառով:
Ֆրանչեսկո Մանյանելլի («Սասսուոլո»)՝ 15 տարի, 2 ամիս
Փորձառու հենակետային կիսապաշտպանն երկրպագուների մոտ ասոցացվում է ակումբի՝ Ա սերիա դուրս գալու հետ: Մանյանելլին «Սասսուոլոյի» հետ շատ երկար ուղի է անցել՝ 3-րդ Լիգայից մինչեւ Ա սերիա: Նրան շատ են գնահատում իր առաջատար որակների համար:
Ջորջիո Կիելինի («Յուվենթուս»)՝ 15 տարի, 2 ամիս
Իտալիայի հավաքականի պաշտպանն առաջին քայլերը կատարել է «Լիվորնոյում», ապա խաղացել՝ «Ֆիորենտինայում», մեկ մրցաշրջանից հետո արդեն տեղափոխվել է Թուրին: Ակումբում մնալուն նպաստել է այն, որ պայմանավորված խաղերի պատճառով «Յուվենթուսը» ստիպված է եղել հանդես գալ Բ սերիայում: Այդ ժամանակ շատ առաջատարներ հեռացան, ինչը թույլ տվեց երիտասարդ Կիելինիին հաստատվել ակումբում: 36-ամյա պաշտպանի հետ «Յուվենթուսը» 18 տիտղոսի է արժանացել:
Սերխիո Ռամոս («Ռեալ»)՝ 15 տարի
«Ռեալը» ճիշտ ժամանակին է «Սեւիլիայից» ձեռք բերել Ռամոսին՝ նրա համար վճարելով 27 մլն եվրո: Նա միանգամից տեղն ապահովել է հիմնական կազմում ու արագ հասել բարձրակարգ ֆուտբոլիստի մակարդակի: Հիմա Արքայական ակումբի ավագն անցկացրել է 650 հանդիպում ու բազմաթիվ կարեւոր նվաճումների հասել:
Սեմմի Բոսյու («Զյուլտե-Վարեգեմ»)՝ 14 տարի 2 ամիս
Բելգիացին արագ է նորամուտը նշել մեծահասակների ֆուտբոլում: Երկար ժամանակ նա ակումբում 2-րդ դարպասապահն է եղել, սակայն կարողացել է իր շանսը ստանալ: Արդեն 11 տարի է հենց նա է կանգնած ակումբի դարպասում, տիրացել է Բելգիայի Գավաթին ու հանդես եկել եվրագավաթներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: