Մայիս 04, 2024
25966 դիտում

«Ռոման» ցանկանում է Մխիթարյանին վարձակալել եւս մեկ մրցաշրջանով


Լուսանկարը` AS Roma


«Ռոման» հույս ունի, որ եւս մեկ մրցարջանով կկարողանա վարձակալել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Calciomercato.com-ի տվյալներով, հռոմեական ակումբը չի ցանկանում վճարել հայ ֆուտբոլիստի համար պահանջվող 25 մլն եվրոն ու գնել նրան: Վարձավճարի գինը 1 մրցաշրջանի համար 3 մլն եվրո է:

Մխիթարյանը «Ռոմայի» կազմում 17 հանդիպում է անցկացրել, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Նարեկ Հարությունյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին