Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է մինչեւ ապրիլի 3-ը: Խոսակցություններ կան, որ այն կարող է վերսկսվել մայիսի 2-ին:
Ողջ Իտալիան կարանտինի մեջ է, մարդիկ փակված են տներում:
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էլ ընտանիքի ու նորածին որդու հետ Հռոմում է: Այս մասին Mediamax Sport-ին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: ՀՖՖ-ն կապ է պահպանում Մխիթարյանի հետ, որի մոտ ամեն ինչ նորմալ է:
Մխիթարյանի ու Բեթի Վարդանյանի որդին՝ Համլետը, ծնվել է մարտի 4-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: