Մայիս 03, 2024
4597 դիտում

Ա սերիայի բոլոր հանդիպումները 1 ամիս կլինեն առանց երկրպագուների


Լուսանկարը` Serie A


Իտալիայի կառավարությունը որոշում է կայացրել բոլոր սպորտային միջոցառումներն անցկացնել առանց երկրպագուների:

Կորոնավիրուսի տարածման պատճառով մինչեւ ապրիլի 3-ն առանց հանդիսականների կլինեն նաեւ Ա սերիայի բոլոր հանդիպումները: Իտալիայում վարակից արդեն 107 մարդ է մահացել:

Ակումբները պարտավորվում են պարբերաբար ստուգումներ իրականացնել, որպեսզի համոզվեն, որ իրենց խաղացողներն ու աշխատակիցներն առողջ են:

«Ռոման» տեղեկացրել է իր երկրպագուներին, որ առաջիկա խաղերում առանց նրանց են լինելու խաղերը: Հենրիխ Մխիթարյանի ակումբը մարտի 8-ին ընդունելու է «Սամպդորիային»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին