Մայիս 28, 2025
2905 դիտում

ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը կրկին նահանջել է


Լուսանկարը` Reuters


Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին նահանջել է երեք հորիզոնականով եւ այժմ 1226 միավորով զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը:

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի վերջին հանդիպումներում հայ ֆուտբոլիստները ոչ-ոքի էին խաղացել Լիխտենշտեյնի հետ, ապա պարտություն կրել Ֆինլանդիայից:

ՖԻՖԱ-ի աղյուսակը գլխավորում է Բելգիայի հավաքականը, որին հաջորդում են Ֆրանսիան եւ Բրազիլիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին