«Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաեւը Матч ТВ-ին հայտնել է, որ ամռանը թիմի որոշ առաջատարներ կարող են լիքել ակումբը։
Օրեր առաջ «Կրասնոդար»-ն առաջին անգամ դարձել էր Ռուսաստանի չեմպիոն։
«Դեռ ձմռանը հետաքրքրվածություններ կային մի շարք խաղացողների նկատմամբ։ Մենք պայմանավորվեցինք, որ խոսակցություններին կվերադառնանք ամռանը։ Պետք է պահել խոստումը։ Էդուարդ Սպերցյանի նկատմամբ կա պահանջարկ, միգուցե նա լքի թիմը»,-ասել է Մուսաեւը։
Ավելի վաղ հայ ֆուտբոլիստը հարցազրույցներից մեկում ասել էր, որ իրենով հետաքրքրվում են մի շարք ակումբներ եվրոպական երկրներից։
«Ես ցանկանում եմ «Կրասնոդար»-ի հետ տիտղոսներ նվաճել, որից հետո հանգիստ սրտով գնալ Եվրոպա»,-ասել էր հայ ֆուտբոլիստը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: