Մայիս 28, 2025
140 դիտում

Վան’տ Սխիպն առաջիկա ընկերական խաղերի համար հրապարակել է հավաքականի կազմը


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Կոսովոյի եւ Մոնտենեգրոյի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ հրապարակել է թիմի կազմը:

Հունիսի 5-ին հավաքականը կմեկնի Պրիշտինա, որտեղ հունիսի 6-ին ժամը 21:00-ին «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում կմրցի Կոսովոյի դեմ: Հունիսի 7-ին էլ թիմը կուղեւորվի Պոդգորիցա, Մոնտենեգրոյի հետ խաղն էլ կկայանա Նիկշիչի «Քաղաքային» մարզադաշտում ու կմեկնարկի 22:00-ին:

Հավաքական են հրավիրվել հետեւյալ խաղացողները՝

Դարպասապահներ՝ Հենրի Ավագյան, Արման Ներսեսյան, Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով:  

Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան, Սերգեյ Մուրադյան, Հովհաննես Համբարձումյան, Պետիկ Մանուկյան, Նաիր Տիկնիզյան, Գեորգի Հարությունյան, Ստյոպա Մկրտչյան:

Կիսապաշտպաններ՝ Էդուարդ Սպերցյան, Նարեկ Գրիգորյան, Էդգար Սեւիկյան, Տիգրան Ավանեսյան, Թոմաս Ադորյան, Գոռ Մանվելյան, Կարեն Մուրադյան, Հովհաննես Հարությունյան, Դանիել Աղբալյան, Դավիթ Հակոբյան:

Հարձակվողներ՝ Արթուր Սերոբյան, Արթուր Միրանյան, Ժիրայր Շաղոյան եւ Արայիկ Էլոյան:

Մարզչական շտաբը նախատեսել է հրավիրել եւս մի քանի ֆուտբոլիստների, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանա միանալ հավաքականին։ Դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը ենթարկվել է վիրահատության եւ վերականգնման համար կպահանջվի մոտ 2 շաբաթ, հայտնում է ՀՖՖ-ն: Տիգրան Բարսեղյանը եւս պատրաստվում է վիրահատության ու այս անգամ չի կարող օգնել հավաքականին։ Վնասվածքների պատճառով հավաքականի առաջիկա հավաքին չեն մասնակցի նաեւ Վահան Բիչախչյանը եւ Ուգոչուկվու Իվուն։

Հայաստանի հավաքականն ընկերական խաղերին կսկսի պատրաստվել մայիսի 31-ից  Ֆուտբոլի ակադեմիայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին