Մայիս 29, 2025
320 դիտում

Հայաստանի հավաքականի 5 մարմնամարզիկ դուրս է եկել ԵԱ-ի եզրափակիչ


Լուսանկարը` European Gymnastics


Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները մեկնարկել են Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Լայպցիգում։

Առանձին գործիքների վրա նրանցից հինգը կարողացել է հաջող հանդես գալ ու դուրս գալ եզրափակիչ։ Իսկ ահա առաջին անգամ թիմային պայքարում ելույթ ունենալուց հետո նրանք չեն կարողացել խառնվել մեդալների համար պայքարին։

 

Նժույգթափերի եզրափակիչ են անցել Համլետ Մանուկյանը (14,566) եւ Մամիկոն Խաչատրյանը (14,400): Օղակների վրա ելույթները կշարունակեն Արթուր Ավետիսյանը (14,300) եւ Վահագն Դավթյանը (13,866)։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանն (14,516) էլ ելույթ կունենա հենացատկի եզրափակչում։ 

 

Եզրափակիչները կկայանան մայիսի 30–ին եւ 31–ին։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին