«Լիվերպուլի» պաշտպան Տրենդ Ալեքսանդեր-Առնոլդը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել:
21-ամյա անգլիացին Պրեմիեր Լիգայում 12 գոլային փոխանցում է կատարել, մինչ այդ ոչ մի պաշտպան նման ցուցանիշի չէր հասել: Իսկ տարվա ընթացքում նա բոլոր մրցաշարերում 16 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
1994-1995-ին Էնդի Հինչքլիֆն ու 2010-2011-ին Լեյթոն Բեյնսը 11-ական արդյունավետ փոխանցում էին կատարել:
Տարին Ալեքսանդեր-Առնոլդի համար շատ հաջողված է եղել, նա հաղթել է Չեմպիոնների Լիգայում, ընդգրկվել մրցաշարի ու Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի տարվա հավաքականում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: