Մայիս 04, 2024
4412 դիտում

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» 3 մլն եվրո կվաստակի


Լուսանկարը` AS ROMA


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր նոր ակումբում` «Ռոմայում», տարեկան վաստակելու է 3 միլիոն եվրո:

Այս մասին գրել է La Gazzetta dello Sport-ը, որն ամեն տարի ներկայացնում է բոլոր ակումբների խաղացողների աշխատավարձերը:

«Արսենալում» Մխիթարյանն ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստների հնգյակում էր, նա շաբաթական վաստակում էր 180 հազ. ֆունտ ստերլինգ:

«Ռոմայում» ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստն Էդին Ջեկոն ու Խավիեր Պաստորեն են՝ 5 ու 4,5 մլն-ով: Իսկ Իտալիայի առաջնությում վաստակած գումարով առաջին տեղում Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն է` 31 մլն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին