«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ուրախ են, որ կարողացել են հաղթանակով մեկնարկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում: Երեկ երեկոյան Վարդան Մինասյանի սաները Երեւանում վերջին րոպեին 2:1 հաշվով առավելության հասան Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» նկատմամբ:
Մեկ շաբաթ անց հայկական թիմը հյուրընկալվելու է «Դյուդելանժին» եւ, հաջողության հասնելու դեպքում, դուրս գա ԵԼ-ի խմբային փուլ:
Գեորգի Պաշով
Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին, որոնք շատ մեծ աջակցություն ցույց տվեցին: Խաղի մասին կարող եմ ասել, որ առաջին կեսում լավ գրոհում էինք, երկրորդում մի փոքր հոգնեցինք, ինչի արդյունքում գոլ ընդունեցինք: Բայց շնորհավորում եմ տղաներին, որ կամք ցուցաբերեցին ու հաղթական գնդակը խփեցինք: Իհարկե, ուրախ ենք, բայց սա միայն առաջին խաղն էր, ամեն ինչ կորոշվի մեկ շաբաթ անց:
Լուսանկարը` FC Ararat-Armenia
Պետրոս Ավետիսյան
Թիմում տրամադրությունը շատ լավ է, բայց պետք չէ մեկ վայրկայն ուշադրությունը թուլացնել, որովհետեւ 2:1 հաշիվը վտանգավոր է: Հարկավոր է մեծ կենտրոնացվածությամբ մեկնել Լյուքսեմբուրգ ու պայքարել հաջորդ փուլ անցնելու համար: Ձգտելու ենք իրագործել ոչ միայն մեր, այլ նաեւ ամբողջ ազգի երազանքը:
Անտոն Կոբյալկո
Դժվարագույն հաղթանակ էր, բնավորության հաշվին ու, իհարկե, երկրպագուների շնորհիվ հաղթեցինք: Ափսոս է, որ գնդակ բաց թողեցինք, բայց մեր շանսերն ավելի շատ էին ու արժանիորեն հաղթեցինք:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: