Այսօր Թբիլիսիում կկայանա Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի «Սաբուրթալո»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը: Մեկ շաբաթ առաջ վրացական թիմը Երեւանում 2:1 հաշվով հաղթանակ էր տարել:
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոստովանել է, որ իրենք արդեն մոռացել են պարտությունը եւ լավ տրամադրված են այսօրվա դիմակայությանը:
«Իհարկե, դժվար էր, բայց մոռացանք: Դրան օգնեց նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի առաջնությունում մեկնարկեցինք հաղթանակով: Հիմա տղաների մոտ դրական տրամադրություն է, հույս ունեմ, որ խաղի ողջ ընթացքում կպահենք բարձր տեմպը»,-նշել է Մինասյանը։
Մարզիչը կարծում է, որ իր թիմը պարտավոր է երկու խաղակեսում էլ բարձր կարգ ցուցադրել: Կփորձեն հավասարակշռված ֆուտբոլ խաղալ, հետեւել խաղի սցենարին եւ կատարել համապատասխան փոփոխություններ:
«Սաբուրթալո»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կայանալու է այսօր ժամը 20:00-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: