Սեպտեմբեր 13, 2024
6426 դիտում

Մխիթարյան. Հայաստանի հավաքականը շատ աշխատանք ունի կատարելու


Լուսանկարը` Photolure


«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում ԱՄՆ-ի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տարած հաղթանակներից ու անելիքներից:

Հավաքականը շատ աշխատանք ունի կատարելու: Վերջին 2 հաղթանակները չպետք է տպավորություն թողնեն, թե առաջընթացի շատ քայլեր ենք կատարել: Կամաց-կամաց ենք առաջ գնում:

Ավելիին հասնելու համար շատ աշխատանք է պահանջվում ֆուտբոլիստներից, ողջ ազգից ու հավաքականի շուրջը համախմբված մարդկանցից:

Ֆեդերացիայում տեղի ունեցած փոփոխություններից առաջ էլ այդպիսի լավ հանդիպումներ ունեցել ենք: Դեռ 2 հաղթանակ ենք տարել, այլ ոչ թե` 10 անընդմեջ խաղերում:

Բոլորս էլ ցանկանում ենք ամեն անգամ հաղթանակի հասնել, քանի որ դա նաեւ ժողովրդի ձեռքբերումն է: Կփորձենք հետագայում էլ ուրախացնել երկրպագուներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին