Սեպտեմբեր 03, 2025
5734 դիտում

Չեմպիոնների Լիգայում Մեսսի-Ռոնալդու դիմակայությունը թվերով


Լուսանկարը` https://www.uefa.com

Լուսանկարը` https://www.uefa.com

Լուսանկարը` https://www.uefa.com

Լուսանկարը` https://www.uefa.com

Լուսանկարը` https://www.uefa.com


Լիոնել Մեսսին ու Քրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայում երեկոյան հերթական գոլերի հեղինակները դարձան: Ի տարբերություն «Յուվենթուսի»՝ «Բարսելոնան» շարունակում է պայքարն ու դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ:

Սակայն հարձակվողներն առաջին հերթին նաեւ անձական դիմակայություն են տանում՝ ով ավելի շատ գոլի հեղինակ կդառնա ու ռեկորդներ կսահմանի:

Պորտուգալացին խփած գոլերի քանակով առաջատար է՝ 126-ը 110-ի դիմաց, բայց նա ավելի շատ էլ հանդիպումների է մասնակցել՝ 162, Մեսսին իր հաշվին 133 հանդիպում ունի:

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2 գոլահարների վիճակագրությունն այն պահից, երբ նրանք սկսել են աչքի ընկնել մրցաշարում:

Լուսանկարը` https://www.uefa.com


* Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, ով մեկ ակումբի կազմում հատել է 100 գոլի սահմանը՝ աչքի ընկնելով Մադրիդի «Ռեալի» կազմում: Այդ արդյունքը նա գրանցել է 2018-ի փետրվարին: Մեսսին նույն ցուցանիշին հասել է դրանից մեկ ամիս անց:

* Մեսսին միայն 3 անգամ է զիջել հանդիպումներում, որոնցում գոլի հեղինակ է դարձել:

*2017-2018 մրցաշրջանը 7-րդն է դարձել, երբ Ռոնալդուն 10-ից ավելի գոլ է հեղինակել ՉԼ-ում:

* Երկուսն էլ 8 հեթ-տրիկ են գրանցել:

* Ռոնալդուն գոլի հեղինակ չի դարձել մինչեւ մրցաշարում իր 30-րդ հանդիպումը:

*Պորտուգալացին 34 խաղերում 1-ից ավելի գոլ ունի խփած:

Լուսանկարը` https://www.uefa.com


* Ռոնալդուն միակն է, որ ՉԼ-ի 3 եզրափակիչներում է աչքի ընկել:

* Նա 11 անընդմեջ խաղերում գոլի հեղինակ է դարձել:

* Ամենաշատ գոլեր Ռոնալդուն իր նեկայիս ակումբի՝ «Յուվենթուսի» դարպասն է ուղարկել՝ 10: Մինչդեռ Մեսսին եվրագավաթներում բոլոր մրցակիցների հետ խաղերում էլ գոլ ունի:

* ՉԼ-ի խմբային փուլում ունեցած գոլերի քանակով Մեսսին առաջ է Ռոնալդուից՝ 66:61:

* 100 գոլ գրանցելու համար Ռոնալդուից պահանջվել է 144 հանդիպում, Մեսսից՝ 123:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին